Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.06.2016 | 00:00

Տե՛ր, ընկղմի՛ր իմ թշնամուն
փարավոնի զորության պես,
քանզի սպառնալով
խրոխտանում է
իմ դեմ և հետապնդելով
վերադարձնում է դեպի առաջին
հանցանքը, որպեսզի իր
իշխանության
ներքո ծառայեմ մեղքին ու
անօրենությանը:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ